Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրվել է 1999թ. ազգային-եկեղեցական ժողովի կողմից ձայների բացարձակ մեծամասնությանբ՝ 276 ձայն, իսկ Տ. Ներսես արք Պոզապալյանը ստացել է 163 ձայն: Կաթողիկոսի օծումը կատարվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 12 եպիսկոպոսների կողմից, որոնք ըստ եկեղեցական կարգի և ավանդության խորհրդանշում են Քրիստոսի 12 առաքյալներին։
Գարեգին Բ Վեհափառի օծմանը մասնակցել և ձեռադրել են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Երուսաղեմի Հայոց Պատրիարքը, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքը, ինչպես նաև Մայր Աթոռի և նվիրապետական մյուս Աթոռների բարձրաստիճան հոգևորականներ: Դա խորհրդանշում էր Հայ Եկեղեցու միասնականությունը և բոլոր նվիրապետական աթոռների համախոհությունը:
Այսպիսով, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեր նորագույն պատմության մեջ ամենալեգիտիմ կաթողիկոսներից մեկն է:
Որպես Աստծո Օծյալ, նա թե՛ պետական, թե՛ աշխարհական, թե՛ մի խումբ հոգևորական մարդկանց համար անձեռնմխելի անձ է:
Ո՛չ ոք, ո՛չ աշխարհական կառույցները, ո՛չ առանձին հոգևորականների խմբավորումները չեն կարող հանգստի ուղարկել կամ կարգալույծ հռչակել կաթողիկոսին: Դա անհեթեթություն է, եթե չասենք խելահեղություն:
Բոլոր չարախոսներին. «Դու ո՞վ ես, որ դատում ես ուրիշի ծառային. կանգնած լինի, թէ ընկած՝ իր տիրոջ համար է. բայց նա կը կանգնի, որովհետեւ կարո՛ղ է Տէրը նրան կանգուն պահել» (Հռոմ. 14:4):
Սամվել դպիր Գրիգորյան